Ուկրաինայում Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխել են դեկտեմբերի 25-ին։

Ինչպես հայտնում է երկրի Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը, համապատասխան օրենքը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդը տոնում են կաթոլիկները։ Նախորդ տարիներին Ուկրաինայում քրիստոնեական տոնը նշվում էր հունվարի 7-ին: