Ոստիկանությունը Քիշնեւում բռնել է Mercedes-ի վարորդին, նրա մեքենան բախվել էր  ՌԴ դեսպանության դարպասին։ Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 2-ին, տեղեկացրել է ոստիկանության գլխավոր տեսչի կայքը։

Ոստիկանության աշխատակիցները պարզել են տրանսպորտային միջոցի գտնվելու տեղընայն ճանապարհին, որը տանում է դեպի Ստրաշենի եւ 40 կիլոմետր է հեռու Քիշնեւից։ Նրանք փորձել են կանգնեցնել մեքենան, բայց տղամարդը, շարունակելով վարել մեքենան, ճանապարհին եւս երկու մեքենա է վնասել, ինչից հետո նրան բռնել են։

Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Իրավապահները պարզում են ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները։