Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանում կրկին ակտիվություն են ցուցաբերում մարդու օրգանների առք ու վաճառքով զբաղվող անձինք, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը: Նրանք Բաքվի մի շարք թանկարժեք ամառանոցների բակերում սանիտարական վրաններ են տեղադրում եւ այդ վրաններում իրենց «զոհերի» վրա վիրահատություններ են կատարում:
Աղբյուրը հայտնում է, որ վիրահատությունները կատարվում են տնային պայմաններում, Չինաստանից բերված էժան գործիքներով եւ կարելի է ասել, որ վիրահատության ենթարկվածները դառնում են հաշմանդամներ:
Դեռ հայտնի չէ նաեւ, թե ում կողմից են ղեկավարվում Ադրբեջանում մարդու օրգանների վաճառքով զբաղվողները, սակայն այդ ուղղությամբ հետազոտություններ են տարվում, հայտնում է գործակալությունը:
Նշենք, որ վերջին շրջանում հաճախ են տեղեկություններ տարածվում Ադրբեջանում մարդու օրգանների առք ու վաճառքի վերաբերյալ, մասնավորապես ուկրաինական մամուլը հաճախ էր անդրադառնում այդ թեմային:




























