Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս Sky Airlines ավիաընկերության ինքնաթիռի աջ շասին չի բացվել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել դիմացի եւ ձախ շասիով: Կորցնելով արագությունը` ինքնաթիռը թեքվել է աջ թեւի վրա եւ աստիճանաբար արգելակել: Բադեն - Բադենից ժամանած ինքնաթիռի ուղեւորներից ոչ մեկը չի տուժել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: