Բաղդադում մի շարք պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, 18-ը վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաքի արեւմուտքում, շիիթական թաղամասում: Այստեղ պայթել է ականապատած ավտոմեքենա: Ոստիկանների ժամանելուց հետո եւս երկու պայթյուն է եղել, հաղորդում է  Reuters-ը: AFP-ի տվյալներով վիրավորվել է 25 մարդ: