Արեւմտյան միջանցքով ռուսական գազի առաքումների վերսկսման հնարավորությունը քննարկել են Ռուսաստանի վարչապետ Պուտինը եւ նրա թուրք գործընկեր Էրդողանը:
Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ կողմերը քննարկել են էներգետիկ համագործակցության հարցեր: Արեւմտյան միջանցքով առաքումներից հրաժարվելու մասին հայտարարել էր թուրքական ընկերություններից մեկը: Պուտինն ու Էրդողանը շեշտը դրել են առաքումներն այլ ընկերության հետ իրականացնելու հնարավորության վրա:



























