Թոռնուհին որոշել է ծննդյան օրվա կապակցությամբ նվեր մատուցել տատիկին: Ավելի քան 75-ամյա Քլոդեթ Փորթերը 20 տարի երազել էր թռչել պարաշյուտով, սակայն կյանքի երազանքը ողբերագական ավարտ է ունեցել: Փորձառու հրահանգիչ, 60-ամյա Ջեյմս Ֆոնեսբեքի հետ թռիչը եղել է առաջինն ու վերջինը:
Հոկտեմբերի 9-ին Նեւադա նահանգի Մեսքիթ քաղաքի օդանավակայանի վրա կատարած համատեղ ցատկից հետո հիմնական պարաշյուտը ամբողջությամբ չի բացվել, պահեստայինն էլ խճճվել է հիմնականի մեջ: Ջեյմս Ֆոնեսբեկը մահացել է հենց ընկնելու վայրում, իսկ Փորթերը` հիվանդանոցում: Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հետաքննություն է սկսել, հաղորդում է AP-ն:




























