Նոր Զելանդիայի ափերին, հոկտեմբերի 5-ին, նավթատար նավից նավթի արտահոսքի մասշտաբները զգալիորեն ավելի են, քան ենթադրվում էր, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»` վկայակոչելով նորզելանդական նավագնացության անվտանգության վարչությունը:
Գործակալության տվյալներով, նավի վրա եղել է 1,7 հազար տոննա ծանր մազութային վառելիք, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հոկտեմբերի 10-ի առավոտվա դրությամբ, վթարված նավից ջուրն է լցվել 30 տոննա վառելիք, իսկ ջրի վրա մազութի մակերեսը հասել է Մաունթ Մաունգանուի քաղաքի ափերին:
Հոկտեմբերի 11-ին MNZ-ում հայտարարել են, որ վառելիքի արտահոսքը կազմել է 130-350 տոննա:
Վթարի վերացման աշխատանքներին խանգարում են անձրեւները, ուժեղ քամին ու ալիքոտ ծովը:




























