Թերթը գրում է, որ «Օրինաց երկիր»-ը սկսել է ստվերում աշխատել, անգամ իրենց գրասենյակների բացման արարողությանը լրագրողներին չեն հրավիրում:

«Իսկ երբ տեղեկանում ենք ու փորձում պարզել ժամը, տեղը, «ցրում են»: Երեկ մենք դժվարությամբ կարողացանք կորզել, որ հերթական գրասենյակն է բացվել՝ այս անգամ Աջափնյակում, Սիլիկյան թաղամասում: ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանն ասաց, որ սա թվով 120-րդն է Երեւանում, մինչև տարեվերջ կբացվեն 15: Ինչո՞ ւ են գաղտնի պահում, հարցրեցինք մենք: «Գաղտնի չէ, հերթական կուսակցական միջոցառում է, որը հրապարակելու իմաստը չկա»,- ասաց խոսնակը»,- գրում է  «Հրապարակ»-ը: