Դիլիջանի եւ Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը մեկ ժամով միակողմանի կփակվի երթեւեկությունը նշված երկու թունելներով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Դիլիջանի թունելով երթեւեկությունը միակողմանի կփակվի ժամը 00.00-ից մինչեւ 01.00, իսկ Պուշկինի թունելով՝ ժամը 02.30-ից մինչեւ 03.30-ը։

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր եւ պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը։