Կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնող պատերազմի մասնակից ազատամարտիկները ժամը 22:30-ին շարժվելու են Կոռնիձոր:
Նրանք հայտարարեցին, որ մինչև վերջ գնալու են առաջ:
«Մենք միանալու ենք աշխարհազորին: Թուրքը թող իմանա, որ հայ ազգը ոտքի է կանգնել»,- ասաց նա` նշելով, որ 22:30-ին կշարժվեն դեպի Կոռնիձոր:
Կոռնիձոր մեկնելուց առաջ ցուցարարները շարժվում են դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգելու իրենց մարտական ընկերների հիշատակը։





























