Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավաստիացրել է, որ Ուկրաինան անպատասխան չի թողնի ռուս օկուպանտների ոչ մի հանցագործություն, եւ Ղրիմի կամրջի ծխահարումը դրա վկայություններից մեկն է, գրել է УНИАН-ը։

«Չկա ոչ մի օր, որ ռուսական չարիքը չստանա մեր պատասխանը։ Շատ պերճախոս ծխահարումը Ղրիմի կամրջին, եւ ոչ միայն դա՝ այս ամենը վկայում է, որ մենք Ռուսաստանի ոչ մի հանցագործություն անպատասխան չենք թողնի»,- ընդգծել է Զելենսկին։

Օգոստոսի 12-ին, ցերեկվա ժամը 1-ի մոտ Ղրիմի կամրջի շրջանում պայթյուններ են տեղի ունեցել։ Դրանք կրկնվել են մոտ մեկ ժամ հետո։ Հետագայում հայտնի է դարձել, որ ավտոտրանսպորտի երթեւեկությունը կամրջով դադարեցվել է։ ՌԴ-ում հայտարարել են հրթիռային գրոհի փորձի մասին՝ նշելով, որ ամեն ինչ կարգավորվել է իրենց ՀՕՊ-ով։ Ինտերնետ-ցանցում տարածվել է ուժեղ ծխածածկույթի լուսանկար Կերչի նեղուցում, Ղրիմի կամրջի մոտ։