Վլադիվոստոկի Պերվոմայսկի շրջանային դատարանը օգոստոսի 14-ին մեղադրական դատավճիռ է կայացրել Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից Պրիմորիեի նախկին նահանգապետ Անդրեյ Իշչենկոյի նկատմամբ։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ծառայողական դիրքի չարաշահմամբ կատարված հատկապես խոշոր խարդախության մեջ (Քր. օր. մաս 4, հոդված 159) եւ նշանակել է պատիժ՝ վեց տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ 400 000 ռուբլի տուգանքի վճարմամբ։

Իշչենկոն իր մեղքը չի հերքել։

Դատարանը եւ քննությունը պարզել են, որ 2016թ. դեկտեմբերի վերջից մինչեւ 2021թ. հուլիսի կեսերը Իշչենկոն, իրական ֆինանսական հնարավորություններ ունենալով իրականացնել գործարքի 187 մասնակիցների առջեւ իր պարտավորությունները՝ կառուցելու եւ հանձնելու բնակելի եւ ոչ բնակելի շինություններ, միտումնավոր հափշտակել է 387,2 մլն ռուբլու դրամական միջոցներ։