Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստոֆեր Լինդները ժամանել է Կիեւ։ Նա Ուկրաինա է այցելել պատերազմն սկսվելուց հետո առաջին անգամ։

Քաղաքական գործիչը գլխավորում է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը եւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որը մտնում է կառավարող կոալիցիայի մեջ։

Ինչպես գրել է BILD-ը, Կիեւում նա քաղաքական բանակցություններ կվարի։

«Ուկրաինան չպետք է տանուլ տա այս պատերազմը,- ասել է Լինդները ժամանելուն պես։- Այստեղ խոսքը եվրոպական աշխարհակարգի եւ ազատության մասին է»։

Նախարարի խոսքով՝ Գերմանիան կշարունակի ուս ուսի տված մնալ Ուկրաինայի հետ, որը պաշտպանում է արեւմտյան արժեքները։