Արդյո՞ք ռուս դիվանագետները Մոլդովայից վտարվեցին այն բանի համար, որ փորձել են ղեկավարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, խորհրդարանը, կառավարությունը, հանդիպել են յուրաքանչյուր քաղաքական գործչի հետ, ստեղծել են մի խումբ ՀԿ-ներ՝ իրենց շահերը առաջ տանելու համար: Ո՛չ, Մոլդովայում դա անում է մեկ այլ դեսպանատուն: Այս մասին հայտարարել է ռուսամետ Մոլդովական «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Նեստերովսկին։
«Վտարվեցին, որովհետև, օրինակ, տանիքներին ալեհավաքներ ունեին: Սա ծիծաղելի է ցանկացած առողջ մարդու համար»,- կարծում է քաղաքական գործիչը, հաղորդում է Sputnik Մոլդովան։
Նեստերովսկու խոսքով՝ ռուս դիվանագետները «փորձել են պահպանել բարեկամական հարաբերությունները մեր երկու երկրների, մեր ժողովուրդների միջև։ Եվ նրանք դա արեցին»: Իր հերթին, Մոլդովայի իշխանությունները, նրա կարծիքով, չէին մտածում այն մասին, թե ինչ կլինի հետո, ինչպիսին կլինի պատասխանը, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության տարածքում մինչև կես միլիոն Մոլդովայի քաղաքացի կա»,- կարծում է քաղաքական գործիչը։
«Ցավալի է, որ մեր կառավարությունն անում է այն, ինչ ձեռնտու է դրսից եկածին»,- ասել է Նեստերովսկին։
Հուլիսի 26-ին Մոլդովայի իշխանությունները որոշում են կայացրել արտաքսել ռուսական դիվանագիտական ներկայացուցչության 45 աշխատակցի՝ ի պատասխան լրատվամիջոցների նյութերի։ Գրվել է 28 ալեհավաքների և արբանյակային ալեհավաքների մասին, որոնք, ըստ տեղեկությունների, օգտագործում են ռուսական հատուկ ծառայությունները՝ Մոլդովայի իշխանություններին լրտեսելու համար։




























