Եկատերինբուրգի բազմաբնակարան շենքերից մեկում երկու տղամարդու մումիֆիկացված մարմիններ են հայտնաբերվել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը։

«Եկատերինբուրգի Անգարսկայա փողոցի տներից մեկի 9-րդ հարկում գտնվող բնակարանում երկու մարդու մումիֆիկացված դիեր հայտնաբերելու մասին հաղորդագրությունը ներքին գործերի մարմինները ստացել են մահացածի հարազատներից։ Ոստիկանությունից հայտնում են, որ մահացածները 1928 թվականին ծնված տղամարդն ու 1964 թվականին ծնված որդին են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բնակարանը զննելիս պարզվել է, որ բնակարանում իրերի դասավորության կարգը չի խախտվել, բնակարանի դուռը ներսից կողպված է եղել։ Ենթադրաբար, քաղաքացիները կարող էին զգալի ժամանակ առաջ մահացած լինել։