Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` օրերս Մյասնիկյան պողոտայում վնասազերծված բանդայի հերթական թիրախը եղել է Առողջության պահպանման եւ ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, դոցենտ Գեորգի Պողոսյանի եւ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի՝ Այգեստանում գտնվող առանձնատունը:

«Սակայն հանցագործներին չի հաջողվել իրականացնել իրենց մտադրությունը: Գեորգի Կիմիչը մեզ ասաց, որ ինքն էլ է լսել նման բան, սակայն թիրախը, ըստ բժշկի, ոչ թե իր տունն է եղել, այլ ուրիշի:

«Հանցագործները գիտեին, որ իմ տան վրա գրոհեին, ռիսկն ավելի շատ էր, փողը՝ քիչ, համարյա»,- գրում է «Հրապարակ»-ը: