Բաղդադի ոստիկանական բաժանմունքների մոտ տեղի ունեցած մի շարք պայթյունների հետեւանքով 14 մարդ զոհվել է, 60-ը` վիրավորվել:  Իրաքի մայրաքաղաքի տարբեր հատվածներում միաժամանակ պայթեցվել են ոստիկանության մոտ կայանած ականապատ ավտոմեքենաներ: Որոշ տվյալներով, պայթյուն է տեղի ունեցել նաեւ Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: