Թուրքիայի Մարդին քաղաքում ձերբակալվել է քրդական Azadiya Welat թերթի կին լրագրող Յասեմին Յըլմազը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ 3 երեխաների մայր՝ Յասեմին Յըլմազին առանց բացատրություն տալու ձերբակալել են եւ տարել Մարդինի շրջանային ոստիկանություն։
Նշենք, որ օրեր առաջ ձերբակալվել էր Azadiya Welat-ի լրագրող, նախկին խմբագիր Թայիփ Թեմելը։



























