Օգոստոսի 22-ին հանրապետության առանձին վայրերում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճաժամկետ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժեղանա՝ 15-18 մ/վրկ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +26+28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +31+33,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+25, 

Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+27,

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+31,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+35,

Արարատում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +35+36, 

Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +34+36, 

Վայոց ձորի լեռներոմ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +36+38,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+30,

Արցախում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +31+36։