Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հայտարարել է, որ իր ամուսնուն՝ Արվո Հալիկին պատկանող ընկերությունը բիզնես չի վարում ռուսաստանցիների հետ, և ինքը համոզված է, որ ընկերությունները, որոնցում իր ամուսինը բաժնեմաս ունի, անբարոյական չեն պահում իրենց,  հայտնում է ERR-ը։

«Ամուսնուս պատկանող ձեռնարկությունը  Ռուսաստանի Դաշնությունից հաճախորդներ չունի, և ձեռնարկությունը  Ռուսաստանում փոխադրումներ չի կազմակերպում։  Ուկրաինայի դեմ պատերազմի սկսումից անմիջապես հետո  Ռուսաստանում ռուսաստանցիների հետ պայմանագրերով ամրագրված գործունեությունը դադարեցվել է։ Նա ցուցմունք է տվել, որ նրանք այնտեղից  տեղափոխում են մի հաճախորդի բեռները, որն այնտեղ փակում էր իր գործարանը։ Դա ինձ վստահություն ներշնչեց, որ նա  չի զբաղվում մի բանով, ինչի համար նրան մեղադրում են լրատվամիջոցները։ Ձեռնարկությունն այդ բիզնեսով չի զբաղվում»,- ասել է նա։

Կալասն իր  հրաժարականի համար պատճառ չի տեսնում։

 Կայա Կալլասի՝ հունիսին հրապարակված տնտեսական շահերի հայտարարագրից հետևում է, որ նա 350 հազար եվրո պարտք է տվել Ավրո Հալիկի Novaria Consult ընկերությանը, որը, ըստ կոմերցիոն ռեգիստրի, ֆինանսական ծառայություններ է մատուցում։ Հալիկը Novaria Consult-ի միակ սեփականատերն է: Ընկերությանը պատկանում է Stark Logistics AS-ի բաժնետոմսերի 24,8%-ը և Stark Warehousing OÜ-ի 30%-ը: