Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն իր հիասթափությունն է հայտնել, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառած տնտեսական պատժամիջոցները բավականաչափ արդյունավետ չեն եղել, գրում են գերմանական լրատվամիջոցները։
Ըստ Բերբոկի, տնտեսական պատժամիջոցները պետք է տնտեսական ազդեցություն ունենան։
«Սակայն դա այդպես չէ։ Քանի որ ժողովրդավարական երկրների տրամաբանությունը չի գործում ավտոկրատ երկրներում»,- Բերբոքի խոսքն է մեջբերվում լրագրող Ստեֆան Լամբիի «Լուրջ իրավիճակ։ Երկրի կառավարումը պատերազմի ժամանակ» գրքում։
«Մենք պարզեցինք, որ ռացիոնալ որոշումների, ռացիոնալ միջոցների օգնությամբ, որոնք քաղաքակիրթ կառավարությունները համաձայնեցնում են իրար հետ, այս պատերազմը ավարտել չի հաջողվի», - ասել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։




























