Չնայած Արևմուտքի պատժամիջոցներին, 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունիսի վերջը Ռուսաստան է մատակարարվել առնվազն 1,2 միլիարդ դոլար արժողությամբ արևմտյան արտադրության ինքնաթիռների պահեստամասեր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ապրանքների տեսականին, որոնք ռուսական ավիաընկերությունները ստացել են իրենց  տրամադրության տակ եղած  Airbus և Boeing ինքնաթիռների համար, ներառում է  օդանավը թռիչքային վիճակում պահելու համար անհրաժեշտ հիմնական պարագաներ, ինչպիսիք են շասսին, օդաչուների խցիկի  ճնշման փականներն ու  էկրանները, նաեւ ավելի առօրեական իրեր, ինչպիսիք են օրինակ. սրճեփներ, ուղեկցորդների համար նախատեսված հեռախոսներ և զուգարանի նստատեղեր, ասվում է հրապարակման մեջ։

DW-ի փոխանցմամբ՝ մաքսային փաստաթղթերը ցույց են տալիս, որ պահեստամասերը Ռուսաստան են եկել Տաջիկստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Թուրքիայի, Չինաստանի և Ղրղզստանի միջնորդների միջոցով։ Այդ երկրներից ոչ մեկը չի աջակցել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին:

Միաժամանակ ռուսական ավիաընկերությունները, որոնք մինչ պատերազմը տեխնիկական աջակցություն էին ստանում խոշոր միջազգային ընկերություններից, սկսեցին համագործակցել փոքր ընկերությունների հետ, ուշադրություն հրավիրեցին լրագրողները։ Այսպիսով, 2022 թվականի ապրիլին S7 Airlines-ը սկսեց պահեստամասեր գնել մոլդովական Air Rock Solutions ընկերությունից։ Վերջինս 14 ամսում 1,23 մլն դոլարի ապրանք է մատակարարել ռուսաստանցի հաճախորդին։

Այնուամենայնիվ, 1,2 միլիարդ դոլար ցուցանիշը չի արտացոլում օդանավերի մասերի ներմուծման ընդհանուր արժեքը Reuters-ի դիտարկած ժամանակաշրջանի համար, քանի որ այն ներառում է միայն այն ապրանքները, որոնք ուղղակիորեն նախատեսված են ռուսական ավիաընկերությունների կամ դրանց սպասարկման ստորաբաժանումների համար, բայց ոչ ինքնաթիռների մասերը, որոնք մատակարարվում են Ռուսաստանի Դաշնության այլ ընկերություններին: .