Հոկտեմբերի 13-ը աղետների ռիսկերի նվազեցման համաշխարհային օրն է: Այդ  օրվա նպատակն է տեղեկացնել մարդկանց, թե ինչ կարելի է անել աղետների ռիսկը նվազեցնելու համար։ 2011 թ. ուշադրության կենտրոնում են երեխաներն ու երիտասարդները:

Օրվա կապակցությամբ, ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Չկա այդպիսի հասկացություն` բնական աղետ»: Օրինակ, երբ երկրաշարժից հետո մի շինություն է փլուզվում, մենք համարում ենք այն աղետ, ինչ-¬որ անկառավարելի բան։ Մենք չենք կարող կանխել երկրաշարժերի առաջացումը, բայց արդյոք մենք չէի՞նք կարող կանխել շինության փլուզումը։ Կարող էր չէ՞ շինությունն այնպես կառուցվել, որ չփլուզվեր։ Իսկ այստեղ նախկինում երկրաշարժեր եղե՞լ են: Եթե այո, ապա արժե՞ր կառուցել այդ շինությունն աստեղ:

Աղետների ռիսկի նվազեցումը վտանգի` անձնապես ձեր եւ շրջակա միջավայրի ռիսկերը գիտակցելն է (երկրաշարժ,  ջրհեղեղ, սողանք եւ այլն) եւ դրանք նվազեցնելու ուղիներ գտնելը:

Աղետներ չպետք է պատահեն։ Մենք բոլորս կարող ենք ինչ-որ բան անել ռիսկերը նվազեցնելու համար»: