Թուրքիայի Ադանա քաղաքում 2 երեխաների մայր, 36-ամյա Ու. Բ.-ն իր տղայի դասընկերոջը ստիպել է իր հետ սեռական հարաբերության մեջ մտնել եւ հղիացել։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Ադանայի Թորոս թաղամասում ապրող Ու. Բ.-ի որդիներից մեկի դասընկերը՝ 15-ամյա Մ. Օ.-ն սկսել է գիշերները մնալ Ու. Բ.-ի տանը։ Այդ ընթացքում մայրը գիշերը մոտեցել է տղայի դասընկերոջ անկողնուն եւ ստիպել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, որից հետո պարտադրել է իր հետ ապրել։

Մ.Օ.-ի ծնողները տեսնելով, որ 1 ամբողջ օր իրենց որդին տուն չի եկել, հայտնել են ոստիկանություն։ Ոստիկանությունը պարզել է, որ Մ. Օ-ի ընկերոջ մայրը բռնի կերպով սեռական կապի մեջ է մտել  Մ.Օ.-ի հետ։  Այնուհետ տղայի ծնողները 2 երեխաների մոր դեմ հայց են ներկայացրել՝ սեռական ոտնձգության մեղադրանքով։

Դատարանում Մ.Օ.-ն հայտնել է, թե իր ընկերոջ մայրը ստիպել է իրեն սեռական հարաբերություն ունենալ՝ պնդելով, որ օրեր անց ընկերոջ մայրը աբորտ անելու համար իր հետ գնացել է հիվանդանոց։