Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն: Ոստիկանությունը հաղորդել է, որ տուժածներ չկան: Պայթյունի մասին ոստիկանությունը նախօրոք տեղեկացվել է հեռախոսով: Կատարվել է մարդկանց տարհանում, հաղորդում է BBC-ն:

Լոնդոնդերրին 2013-ին կլինի մշակույթի բրիտանական քաղաք: Այդ կարգավիճակը կոչված է լինելու Դերրիի վրա բեւեռել բրիտանական հասարակության ուշադրությունը:

Պայթյունը տեղի է ունեցել միջոցառման կազմկոմիտեի գրասենյակի մոտ:

Լոնդոնդերրիում պահպանվում են լարված հարաբերություններ կաթոլիկ եւ բողոքական համայնքների միջեւ: