Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը բրիտանական ազգերի Համագործակցության կառավարություններին ներկայացրել է գահաժառանգության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկներ:
Նախագծով թագաժառանգ պետք է լինի ավագ զավակը: Այժմ նախապատվությունը տրվում է որդիներին: Քեմերոնն առաջարկում է նաեւ հանել կաթոլիկի հետ միապետի ամուսնանալու արգելքը, թեեւ միապետին որպես Անգլիկան եկեղեցու առաջնորդի կարգելվի դավանել կաթոլիկություն, հաղորդում է BBC-ն:
Օրենքն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Համագործակցության 15 երկրների համաձայնությունը:




























