Լիբիայի Սիրտ քաղաքում Անցումային ազգային խորհրդի զորքերը ձերբակալել են գնդապետ Մուամար Քադաֆիի որդիներից մեկին` Մութասիմին: Այդ մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով նոր իշխանությունների ներկայացուցիչ Աբդելքարիմ Բիզամին:
Մութասիմը տեղափոխվել է Բենգազի: Ռազմական գործողությունների սկզբում Մութասիմը Քադաֆիի բանակի հրամանատարն էր եւ բարձր պաշտոն էր զբաղեցնում Լիբիայի իշխանությունում:




























