Լոս Անջելեսից 48 կմ հեռավորության վրա գտնվող Սիլ Բիչ քաղաքի վարսավիրանոցներից մեկում սպանվել է ութ մարդ, մեկ ծանր վիճակում է:

Հանցագործության վայրից 800 մետր հեռավորության վրա ոստիկանները ձերբակալել են կասկածյալին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ձերբակալված տղամարդու ավտոմեքենայում հայտնաբերվել է մի քանի միավոր հրազեն:

Վարսավիրանոցի սեփականատեր Հենրի Մորալեսը, հղում անելով իր աշխատակիցներին, ասել է, թե կրակ է բացել վարսավիրներից մեկի նախկին ամուսինը: