Թաիլանդում տեղի ունեցած վերջին հարյուրամյակի ամենահզոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 280-ի: Տարերքի հարվածից տուժել է մոտ 3 միլիոն մարդ: Աշխատանքը դադարեցրել են  Toyota-ի եւ Western Digital-ի մասնաճյուղերը: Երկրի տարածքի 2/3-րդը հեղեղված է: Բանգկոկի արեւմտյան եւ արեւելյան հատվածները եւս ջրի տակ են, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: