«Տարիներ շարունակ մեր աշխատավարձից 2500-3000 դրամ էր պահվում, իբրեւ թե դպրոցի արհեստակցական կազմակերպության գործունեության համար, բանից պարզվում է՝ ոչ մի արհկոմ էլ չենք ունեցել»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասել է Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի անգլերենի ուսուցիչ Լիլիա Մարգարյանը: «Վերջինս անարդարությունը չի կարողացել «կուլ տալ»՝ դպրոցի գրականության ուսուցչուհու՝ Մարգարիտ Իսպիրյանի հետ դատի տալով դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանին: Այդ ընթացքում Մարգարյանը հեռացվել է աշխատանքից, իսկ դատարանի վճռով՝ նրա դասաժամերը չեն վերականգնվել: Ուսուցչուհիները՝ գտնելով, որ խախտվել է ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված իրենց արդար դատաքննության իրավունքը, բողոքով դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվրոդատւսրանից ստացված պատասխանի համաձայն՝ գործն ընդունվել է: Գործի մանրամասներին կծանոթանաք առաջիկա մեր հրապարակումներում»,- գրում է  «Երկիրը»-ը: