Թերթը գրում է, որ ՀՀԿ-ն նոյեմբերին պատրաստվում է համագումարի:  «Ներկայումս կուսակցությունում մաքրման գործընթաց է սկսվել: Հանրապետականները ճշտում են իրենց հավատարիմ կուսակիցների ցանկը, փորձում կիրառել, թե ով է անցնելու այլ քաղաքական դաշտ: Նրանք մինչեւ համագումար պիտի պատրաստ լինեն, քանի որ այդ օրն ուրվագծվելու է խորհրդարան մտնող հանրապետականների կազմը: Բնականաբար , դա չի արվելու համագումարի հարթակից ցուցակը քննարկվելու է կուլիսներում»,- գրում է  «Հրապարակ»-ը: