Հոկտեմբերի 13-ից 19-ը Սոչիում Մշակութային օլիմպիադայի թատերական տարվա շրջանակում տեղի կունենա Սեւծովյան տարածաշրջանի երկրների տիկնիկային թատրոնների փառատոն, որին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Մոլդովայի ներկայացուցիչները:
Փառատոնի արդյունքներով, միջազգային ժյուրին մրցանակներ կհանձնի «Լավագույն ներկայացում», «Լավագույն բեմադրական աշխատանք», «Նկարչի լավագույն աշխատանք», «Լավագույն դերասանական աշխատանք», «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգերում:


























