Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում, հոկտեմբերի 12-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում ստացած կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Միքայել Ասոյանը:

Ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չէ հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, Հալաբյան փողոցի թիվ 34/Ա շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 36-ամյա Հրաչյա Գեւորգյանն իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Միքայել Ասոյանին եւ պատճառել վնասվածք:

Բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին Հրաչյա Գեւորգյանը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Հ. Գեւորգյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: