Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի  այլ հրամանագրերով Արման Կիրակոսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ համատեղության կարգով նշանակվելով նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Վիեննա):

Արման Կիրակոսյանի կենսագրական տվյալները

Ծնվել է 1956 թվականին, Երեւանում

Կրթությունը՝

1972-1977թթ. - Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետ

1980թ. - Պատմական գիտությունների թեկնածու

1999թ. - Պատմական գիտությունների դոկտոր

Աշխատանքային գործունեությունը՝

1980-1986թթ. - Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնի լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ

1986-1990թթ. - ՀԿԿ Կենտկոմի գիտության եւ ուսումնական հաստատությունների բաժնի հրահանգիչ, արտաքին կապերի գծով խորհրդատու

1990-1991թթ. - Հայաստանի գիտությունների ակադեմիայի Սփյուռքի պատմության եւ մշակույթի ուսումնասիրման բաժնի գիտական խմբի ղեկավար

1991-1994թթ. - ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ

1994-1999թթ. - Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

1995-1999թթ. - Համատեղությամբ Խորվաթիայում, Կիպրոսում, Սլովենիայում, Հարավսլավիայում, Ալբանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

1999-2005թթ. - ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

2001-2005թթ. - Ամերիկյան կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2005թ. - մինչ օրս - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Նախագահում է միջկառավարական հանձնաժողովների հայկական մասը

- Հայաստանի եւ Հունաստանի միջեւ տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի

Դիվանագիտական աստիճանը ՝ արտակարգ եւ լիազոր դեսպան

Լեզուներ՝

ռուսերեն, անգլերեն

Շքանշաններ

պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով

Ամուսնացած է, ունի որդի