Վրաստանով Ռուսաստան ավտոմեքենաների մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է մինչ արգելքի ուժի մեջ մտնելը։ Այս մասին հայտնում է Autonews-ը՝ շուկայի մասնակիցներին հղումով։

2023 թվականի օգոստոսի 1-ից Վրաստանն արգելել է իր տարածքով ամերիկյան մեքենաների մատակարարումը Ռուսաստան։ Սեպտեմբերի 26-ից սահմանափակման ենթակա էին եվրոպական մեքենաները, որոնց շարժիչի ծավալը գերազանցում է 1,9 լիտրը, ինչպես նաև ցանկացած հիբրիդային և էլեկտրական մեքենաներ։

Վրաստանից Ռուսաստան ավտոմեքենաների պաշտոնական մատակարարումները գործնականում դադարեցվել են, և մնացել է մեքենաների նախկին հոսքի միայն մեկ տոկոսը, ասում է նախկին ռուս ավտոլրագրող Դմիտրի Կրոտովը, ով զբաղվում էր մեքենաների մատակարարմամբ։

«Նախկինում չասված սահմանափակումներ են մտցվել։ Օրինակ՝ տեւական ժամանակ արգելք կար 50 հազար դոլարից ավելի մեքենաների ներկրման վրա, բայց առանց որեւէ բացատրության մաքսատունը հետ էր շրջում 30 հազար դոլարից ավելի մեքենաները։ Հիմա ոչինչ ներս չեն թողնում»,- պարզաբանեց նա։

Կրոտովի խոսքով՝ Վրաստանից մեքենաները բերվում էին Հայաստան, որտեղ մաքսազերծվում էին, ապա նույն Վրաստանի տարածքով մեքենաները հետ էին գնում Ռուսաստան։ Ելնելով մաքսային օրենսդրության առանձնահատկություններից՝ ձեռնտու էր 1,5լ-ից ավելի շարժիչ ունեցող մեքենաներն այս կերպ տեղափոխել, իսկ հիմա հենց դրանք են արգելված։

Օրինակ՝ Վրաստանի տարածքով ներկրվում էին BMW X5, Volkswagen Touareg և Multivan մոդելները, ինչպես նաև 1,5 լիտրանոց տուրբո շարժիչներով Honda մեքենաներ։ Այժմ մաքսայինում նման բեռներ են ետ են ուղարկվում։