Երեւան-Աշոցք ճանապարհի 140-րդ կմ-ին, հոկտեմբերի 12-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: