Երեւանում, հոկտեմբերի 12-ին, ժամը 08.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կիեւյան փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, երեկոյան ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ճանապարհի 26-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: