Երեւանում, հոկտեմբերի 12-ի երեկոյան, Հրազդանի կիրճում` «Ֆլորենց» ռեստորանի հարակից տարածքում, մեքենա է ընկել Հրազդան գետը, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ «Մերսեդես Ե-240» մակնիշի 14 ՍՍ 141 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել գետը: Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուս են բերվել 27-ամյա Հայկ Հովհաննիսյանը եւ 37-ամյա Արման Պռոյանը, որոնք այնուհետեւ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

 Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Ականատեսների խոսքով, դիմացից ընթացել է տաքսի մեքենա, եւ «Մերսեդես Բենցի» վարորդը փորձելով խուսափել բախումից, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ արդյունքում հայտնվել գետում: