Չիլլիում իրար են բախվել շուրջ 50 ավտոմեքենաներ, որի արդյունքում մահացել է 5, վիրավորվել 45-ից ավելի մարդ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին:

Խոշոր ավտովթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանտյագոյից  67 կմ հեռավորության վրա` ուժեղ մառախուղի հետեւանքով: Փրկարարների տվյալներով, վթարի են ենթարկվել 17 մարդատար, 23 բեռնատար մեքենաներ եւ 11 ավտոբուս: Տուժածներին բժշկական օգնություն են ցուցաբերել:

Մահացածների թիվը հնարավոր է ավելանա: Այս պահին դեպի քաղաք երթեւկությունն ամբողջովին դադարեցված է: