Թուրք դատախազը Թուրքիայի արդարադատության նախարարությանը խնդրել է 2010թ. մայիսին «Ազատության տորմիղի» վրա հարձակման հետ առնչություն ունեցող 174 իսրայելցիների կալանքի որոշում ընդունել, հաղորդում է CNN Turk-ը:

Հիշեցնենք, որ «Ազատության տորմիղի» վրա հարձակման հետ առնչություն ունեցող 174 իսրայելցիների անունները հրապարակել էր թուրքական Sabah թերթը` հղում անելով Թուրքիայի իշխանություններին:

Նրանց թվում են Իսրայելի վարչապետը, նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ 174 մարդկանց անունները թուրքական հետախությունը ստացել է հարձակման լուսանկարների, տեսագրությունների նաեւ Facebook-ի եւ Twitter-ի գրառումների վերլուծության արդյունքում:

Եթե հավաքած ապացույցները լինել ծանրակշիռ, ապա դրանց հիման վրա դատախազները կարող են քրեական գործեր հարուցել սպանության, խոշտանգումների եւ ազատության սահմանափակման հոդվածերով: