Վրաստանի արեւմուտքում գտնվող Գուրիայի շրջանում, հոկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած փոթորիկը պոկել է տների, այդ թվում բարձրահարկ շենքերի տանիքները, դռները, ավերվել են նաեւ էլեկտրական հաղորդալարերը եւ գազաբաշխիչ համակարգը:

Առավոտից աշխատանքներ են տարվել էլեկտրական հաղորդալարերի վերականգման ուղղությամբ, եւ ներկայումս էլեկտրաէներգիայի մատակարարումը դեպի Օզուրգեթիա քաղաք մասամբ վերականգնվել է: Հատուկ հանձնաժողովն սկսել է հաշվարկել շրջանին հասցված վնասի ընդհանուր չափը, հաղորդում է RBC-ն: