Ղազախստանի Ատկոբա քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են տեղի երկու քոլեջների ուսանողուհիները, հաղորդում է «Դիապազոնը»:
Պարբերականի տվյալներով, ծեծկռտուքի առիթը եղել է այն, որ ուսանողուհիները չեն կարողացել «կիսել» ինչ-որ տղայի:
«Հաշիվներ պարզելու» գործին միացել են տասնյակ ուսանողուհիներ: Աղբյուրի փոխանցմամբ, ծեծկռտուքին շուրջ 40 ուսանողուհի է մասնակցել: Նրանք եղել են Ակտոբայի երկու համալսարաններին կից գործող քոլեջների ուսանողուհիները:
Քոլեջներում հաստատել են ծեծկռտուքի լուրը, նշելով, որ դրանց մասնակցել են ապագա հաշվապահները, ֆինանսիստները, նավթային ոլորտի մասնագետները:


























