Սեպտեմբերի վերջին, Ստամբուլում բնակվող Չեչնիայի նախկին շեյխ ուլ-իսլամ Շեմսեդին Բատուկաեւի թիկնապահները բռնել էին 26-ամյա Բահրամ Բ.-ին, որի մոտ հայտնաբերվել էր խլացուցիչով ատրճանակ: Դրանից հետո նրա հետ կապված եւս երեք չեչեն ձերբակալվեց:
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, առաջին իսկ հարցաքննության ժամանակ Բահրամ Բ.-ն հայտարարել է, որ Ռուսաստանում անծանոթ մի մարդ վարձել է իրեն 50 հազ. եվրոյով`Բատուկաեւին սպանելու համար, այնուհետեւ երկու անհայտ անձինք իրեն խլացուցիչով ատրճանակ եւ փամփուշտներ են հանձնել եւ Բատուկաեւի տան տեղը բացատրել:
Նրա հետ ձերբակալված չեչենները արդեն ցուցմունքներ են տվել, որոնց մեջ նշել են, թե Բահրամին չեն ճանաչում: Ոստիկանությունը կհետաքննի Բատուկաեւի մահափորձի եւ Թուրքիայի տարածքում այլ չեչենների սպանության միջեւ եղած կապը:

























