Վրաստանի քաղաքացիներ հայր եւ որդի Գուրգեն եւ Արթուր Հակոբյանները, որոնց մարմինները տասնօրյա որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել են նախօրեին` Հայաստանի հյուսիսում սողանքային զանգվածի տակ, կհուղարկավորվեն Հայաստանում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
«Զոհվածների մարմինները տեղափոխվել են Հոկտեմբերյան քաղաքի դիահերձարան: Հարազատներն արդեն ճանաչել են նրանց: Հինգշաբթի օրը Վրաստանի 2 քաղաքացիների մարմինները կտեղափոխվեն Գյումրի: Քանի որ նրանց հարազատներն այդ քաղաքում են, նրանք կհուղարկավորվեն Հայաստանում»,- նշել է Շարմանաշվիլին, հայտնում է newsgeorgia.ru-ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, սողանքը, որը 5 մարդու մահվան պատճառ է դարձել, տեղի է ունեցել հոկտմբերի 2-ին, Այրում երկաթգծային կայարանի մոտակայքում:




























