Բաքվում նոր նավահանգստի կառուցման եւ դրա նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար երկար ժամանակ պայքար էր մղվում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի եւ Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովի միջեւ, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Այդ պայքարում առաջին հաղթանակը տարել է Զիյա Մամեդովը, Տրանսպորտի նախարարությունում արդեն ստեղծվել է վարչություն` Էլաթում կառուցվելիք նավահանգստի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով:

Նավահանգստի համար մղվող պայքարի պատճառը ոչ միայն գումար աշխատելու լավ հնարավորությունն է, որը նախարարները չէին ցանկանա բաց թողնել իրենց ձեռքից, այլ նաեւ կարեւորվում է նավահանգստի առաջիկա գործունեության ժամանակ կառուցել այնտեղ խոշոր առեւտրի կենտրոն եւ օգտագործել այն` սեփական բիզնեսի զարգացման համար, գրում է «Ազադլըգ»-ը եւ նշում, որ «երկու նախարարներն էլ ուժ ու եռանդ չեն խնայում այդ հնարավորության ձեռքբերման համար», սակայն այս անգամ «բախտը ժպտացել է Զիյա Մամեդովին»:

Նշենք նաեւ, որ նախատեսվում է նախահանգստի կառուցումը ավարտին հասցնել մինչեւ 2014 թիվը: