Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը, սակայն կառավարությունը կեղծ տեղեկութուններ է հայտնում միջազգային կազմակերպություններին, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Երկրում գոյություն ունի վիճակագրություն մարդկանց ծնելիության եւ մահացության վերաբերյալ, իսկ ինքնասպանությունների վերաբերյալ կոնկրետ ցուցանիշներ չեն տրվում: Պետական վիճակագրական կոմիտեից, Առողջապահության նախարարությունից, Ներքին գործերի նախարարությունից, հանրապետական դատախազությունից հնարավոր չէ տվյալներ քաղել, սակայն «Ազադլըգ»-ը փորձել է հրապարակումների միջոցով կազմել ընդհանուր պատկերը եւ ներկայացնել պաշտոնապես ներկայացվող թվերի եւ իրականում առկա ցուցանիշների մեծ տարբերությունը:

Այսպես, թերթը նշում է, որ 2011-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է ինքնասպանության 27 դեպք, որը երկու անգամ գերազանցում է օգոստոս ամսվա ցուցանիշը: Ինքնասպանության դեպքերի 33 տոկոսը տեղի է ունեցել Բաքվում:

Ընդհանուր առմամբ, 2011-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահարվածում Ադրբեջանում տեղի է ունեցել ինքնասպանության 311 դեպք, իսկ Պետական վիճակագրական կոմիտեն իր հաշվետվություններում արձանագրել է ինքնասպանության 120 դեպք: Փաստորեն, ներկայացվող ցուցանիշը իրականից տարբերվում է շուրջ 3  անգամ, իսկ այդ կեղծ տվյալները ներկայացվում են միջազգային կազմակերպություններն, եզրափակում է «Ազադլըգ»-ը: