Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի գլխավոր խորհդական Օլիվեր Լեթուինը զբոսայգու աղբարկղն է նետել ահաբեկչության եւ ազգային անվտանգության հարցերի քննարկմանը վերաբերող նամակներ եւ կառավարական փաստաթղթեր, գրում է The Daily Mirror-ը:
Թերթը հրապարակել է լուսանկարներ, որտեղ հեռախոսով խոսող Լեթուինը թղթեր է գցում աղբարկղը: Դրանցից մեկում նշվում է, որ երկրի հետախուզությունը չի կարողացել արդարացնել Մեծ Բրիտանիայի մասնակցությունն ահաբեկիչների հարցաքննություններին: Մեկ ուրիշ փաստաթղթում խոսվում է Ալ Քաիդայի եւ Պակիստանի կապի մասին:
Լեթուինի մամուլի քարտուղարը նշել է, որ փաստթղթերը ոչ մի գաղտնի ինֆորմացիա չեն պարունակում:




























