Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Գոցե Դելչեւ թաղամասում պայթեցվել է բուլղարական «Կանալ 3» հեռուստաալիքի լրագրող Սաշո Դիկովի ավտոմեքենան:
Ռումբը տեղադրված է եղել դիմացի ձախ անիվի մոտ: Դիկովը հայտարարել է, որ նախկինում ոչ մի սպառնալիք չի ստացել:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:




























