Լիբիայում շարունակվում են կատաղի մարտերը Անցումային ազգային խորհրդի եւ Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցների միջեւ: Առավել ինտենսիվ մարտեր են ընթանում Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքի համար:

Նախօրեին Քադաֆիի կողմնակիցների ուժերը անսպասելի հակագրոհի են անցել եւ ազատել են նախորդ օրերին Անցումային խորհրդի զորքերի գրաված թաղամասերը:

Շարունակվում է նաեւ Բանի Վալիդ քաղաքի պաշարումը: Այստեղ եւս Անցումային կառավարության զորքերը չեն կարողանում հասնել հաջողության, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: